-
18.12.2015|
14:10
«Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի Հայաստանին բարելավել քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում»:
-
18.12.2015|
01:27
Հարկատուների հաշվին բիզնես-կարգով ուղևորությունները ոչ միայն սովորական աշխատողների, այլև նախարարների համար այսուհետ դժվար հասանելի կլինեն։
-
18.12.2015|
01:26
Որպեսզի «ջրի բերած, ջրի տարած» չլինի, ջրային ոլորտին հատկացվող գումարները, ըստ ամենայնի, լինելու են վարչապետի ուշադրության կենտրոնում։
-
16.12.2015|
21:32
Իրաքում և Սիրիայում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է նոր նավթահանքեր գրավել Լիբիայի և եգիպտական Սինայի թերակղզու տարածքներում՝ տեղեկացրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։
-
13.12.2015|
10:42
Ամերիկյան Global Financial Integrity հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել 2004-2013-ին տարբեր երկրներից կապիտալի անօրինական դուրսբերման վերաբերյալ:
-
13.12.2015|
10:33
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է վրացական IPN գործակալությունը:
-
12.12.2015|
10:18
Միակը, որ այսօր ՕՊԵԿ-ն ի վիճակի է անել՝ որոշումներ ընդունելը հաջորդ սամմիթին հետաձգելն է, որը նախատեսված է հունիսին՝ Il Foglio-ում գրում է Գաբրիելա Մոչիան:
-
11.12.2015|
14:35
Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը ծրագրել է 2016-ին Սիրիայում ռազմական գործողության վրա ծախսել 1,2 մլրդ ԱՄՆ դոլար:
-
11.12.2015|
12:41
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար:
-
11.12.2015|
12:36
«Ինեկոբանկը» ձեռք է բերել «ՊրոԿրեդիտ Բանկի» 100 տոկոս բաժնետոմսերը. գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման և «Ինեկոբանկի» երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցների հաշվին: